Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 26-ին կատարված զննությամբ 64-ամյա տղամարդու տան խորդանոցում հայտնաբերվել է 255 գրամ կանեփանման զանգված: Պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը նա պատրաստել էր հողամասում իր ցանած կանեփ տեսակի բույսից:
Ակնալիճ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
