Արմավիրցի երիտասարդը ավտոտնակում թմրամիջոց էր պահում․ քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը ավտոտնակում թմրամիջոց է պահում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված ավտոտնակում հայտնաբերվել է մոտ 75 գրամ կանեփանման չորացրած-մանրացրած զանգված։
Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: