40-ամյա տղամարդու տանը կից շինությունում Արարատի քրեական ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ավշար գյուղի 40-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։
Նոյեմբերի 26-ին Ավշար մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 40-ամյա տղամարդու տանը կից շինությունում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի մոտ 175 գրամ զանգված:
Ավշարի բնակիչ 40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
