1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արկղերով կանեփ, պլաստմասե շշեր՝ կանեփանման զանգվածով. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը

Բազմիցս անդրադարձել ենք ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզը սպասարկող գումարտակի ոստիկանների միջոցառումներին, որոնք ուղղված են և՛ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը, և՛ հանցավորության դեմ պայքարին։ Շիրակի պարեկները հերթական բացահայտումն արձանագրել են հունիսի լույս 25-ի գիշերը։ Նրանք Գյումրիից Վանաձոր տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար, որի սրահում նկատել են կանեփանման բույս։ Պարեկները վարորդին և ուղևորին բերման են ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են հեղուկով լցված պլաստմասե տարաներ, արկղերով կանեփի թփեր՝ ընդհանուր 14 կիլոգրամ, պլաստմասե տարաներ՝ լցված կանեփանման չորացված զանգվածով՝ ընդհանուր 950 գրամ և այլն։ «Ֆորդը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: