ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Անդրադարձ ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայությանը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքն է։ Ի թիվս այլ հանցատեսակների դեմ պայքարող ստորաբաժանումների՝ այստեղ է տեղակայված նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը։
Հենց այս ծառայողներն են վարչության պետ Կորյուն Հարթենյանի ղեկավարությամբ կանգնած թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի առաջնագծում։
40 տարի համակարգում ծառայած ոստիկանության գնդապետը նշեց, որ թմրանյութը քայքայում է ոչ միայն օգտագործողի կյանքն ու առողջությունը, այլև կարող է անդառնալի հետք թողնել ընտանիքի ու թմրամոլի սերունդների վրա։ Կարելի է ասել՝ թմրամոլը թմրամիջոց ձեռք բերելու համար պատրաստ է նույնիսկ հանցագործությունից մինչև հասարակության համար վտանգավոր այլ արարքներ կատարել։ Գիտակցելով այս ամենը՝ վարչության անձնակազմն իր գործն անում է պատասխանատվությամբ ու արժանապատվորեն։
Վարչությունում գործում են սինթետիկ թմրամիջոցների պատրաստման և անօրինական շրջանառության դեմ պայքարի, թմրաբիզնեսի դեմ պայքարի և բժշկական թմրադեղերի շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժիններ։ Ստորաբաժանումների անվանումներն արդեն իսկ հուշում են նրանց գործառույթները։ Վարչությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում ունի նաև համակարգող դեր՝ ոստիկանության տարածքային բաժիններին տրամադրում է մեթոդական օգնություն, խորհրդատվություն, աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմանը և իրականացնում համատեղ աշխատանք։
Վարչությունը սերտ համագործակցում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, ճանապարհային ոստիկանության, Երևան քաղաքի և մարզային վարչությունների հետ։ Արդյունավետ համագործակցում են նաև այլ գերատեսչությունների հետ։
Ստորաբաժանումը ակտիվ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների իրավապահ կառույցների հետ։ Արդյունավետ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, Ինտերպոլը, ՄԱԿ-ը, DEA-ն և այլն։
2020 թվականի առաջին կիսամյակում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են հանցագործության 119 դեպք, նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության 21 դեպք, ձեռնարկված միջոցառումներով ապօրինի շրջանառությունից առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 28 կգ 222 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, շուրջ 6853 գրամ հոգեմետ նյութ, 783 գրամ պրեկուրսոր։ Ամեն տարի վարչությունը կազմակերպում և իրականացնում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ու տարածքային բաժինները։ Միայն 2019 թվականին իրականացված միջոցառման տվյալներով հայտնաբերվել և ոչնչացվել է շուրջ 57 տոննա կանեփի և 42 կգ կակաչի վայրաճ զանգված, տնամերձ 115 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցրած 31428 կանեփի բույս։
Վարչության անձնակազմը մասնակցում է նաև «Կանալ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությանը, որը 2019 թվականին անցկացվեց Հայաստանում։ Գործողության ընթացքում հայտնաբերվել են ինչպես տարբեր տեսակի թմրամիջոցներ, այնպես էլ ապօրինի զենք-զինամթերք, հետախուզվողներ, բացահայտվել են հանցագործություններ։
Վերջերս վարչության ծառայողները, համագործակցելով ինչպես այլ գերատեսչությունների, այնպես էլ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, բացահայտել են հասարակական հնչողություն ստացած մի շարք հանցագործություններ, որոնց բացահայտման ընթացքում հայտնաբերվեցին շուրջ 2000 հատ լիրիկա, 100-ից ավելի LSD հոգեներգործուն դեղահաբեր, մեծաքանակ հերոին ու մեթամֆետամին։
Սա քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայության մասին մի փոքր անդրադարձ է, իսկ ստորաբաժանման ծառայողները շարունակում են ակտիվ պայքարը թմրանյութ-չարիքի դեմ։