1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ, կալանավորված տղամարդ. ոստիկանության նոր բացահայտումը

Քրեական ոստիկանության ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունների ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, դատարանի որոշմամբ, մարտի 11-ին խուզարկվեց Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու Կոնդում գտնվող բնակարանը։ Խուզարկությանը մասնակցում էին նաև ոստիկանության շնավարժության բաժնի ծառայողները՝ խուզարկու շներով։ Հայտնաբերվեցին տարբեր քաշերով մեթամֆետամին, հաշիշ, ափիոն, կոկաին և մարիխուանա թմրամիջոցների նմանվող զանգվածներ, մեթադոն ու էքստազի հոգեմետ հաբեր, սնդիկ, քացախաթթվի անհիդրիդ և այլն։ Նույն բնակարանում հայտնաբերվեցին նաև ապօրինի զենք-զինամթերք, մասնավորապես՝ «Ֆ-1» տիպի նռնակ, գործարանային համարով հրազեն ու ինքնաձիգի փամփուշտներ։   Նույն օրը խուզարկություն կատարվեց նաև 45-ամյա տղամարդու կնոջ հաշվառման հասցեում։ Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփուշտներ ու  ֆենազեպամ տեսակի 788 հոգեմետ հաբ։ Բնակարաններում հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական ու դատանյութագիտական։ 45-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: