1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործակալությունների 33-րդ կոնֆերանսը

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործակալությունների 33-րդ կոնֆերանսը

Ապրիլի 26-ից 28-ը Պերուի Հանրապետության Լիմա քաղաքում կայացավ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործակալությունների հերթական` 33-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին աշխարհի 121 երկրների, ինչպես և DEA՝ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան և ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արամ Գալստյանը:
Բացման խոսքով հանդես եկան Պերուի Հանրապետության վարչապետ Պեդրո Կատերիանոն և Պերուում ԱՄՆ դեսպան Բրայան Նիքոլսը:
Պերուի ներքին գործերի նախարար Լուիս Պերես Գվադելուպեն ներկայացրեց թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում երկրի իրավապահ մարմինների ունեցած հաջողությունները` նշելով դրական գործընթացներում ԱՄՆ դերակատարությունը:
Ելույթներով հանդես եկան ԱՄՆ DEA-ի ղեկավար Չակ Ռոզենբերգը, Պերուի ազգային ոստիկանության պետ, գեներալ Վիսենտե Ռոմերո Ֆերնանդեսը, Պերուի ազգային ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության պետ, գեներալ Լուիս Պանտոխա Կալվոն և մի շարք այլ պաշտոնատար անձինք:
ԱՄՆ DEA-ի առաջարկով Հայաստանի պատվիրակները երկկողմ հանդիպում ունեցան ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կայլ Վիլյամսոնի հետ, որի ընթացքում ներկայացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վիճակը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և վերահաստավեց այս տարվա հունվարին Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Տարածաշրջանային խորհրդակցության ժամանակ արտահայտած` արդյունավետ համագործակցության և թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում աջակցության պատրաստակամությունը:
Կայլ Վիլյամսոնը նշեց նաև, որ առաջիկայում նախատեսում է այցելել Հայաստան և հանդիպել ՀՀ ոստիկանության ղեկավարության հետ` համագործակցության զարգացման հետ կապված քայլերը քննարկելու և ԱՄՆ DEA-ի կողմից աջակցությունը ավելի առարկայական դարձնելու նպատակով:
Կոնֆերանսի աշխատանքների հաջորդ օրը պատվիրակությունները բաժանվել են աշխատանքային խմբերի` ըստ տարածաշրջանների: Հայաստանը ներգրավվել է Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների աշխատանքային խմբում, որում մասնակցում էին նաև ՌԴ, Ղազախստանի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հորդանանի, Պակիստանի, ԱՄԷ, Ադրբեջանի, Շրի Լանկայի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի պատվիրակությունները:
Խմբում ընդգրկված երկրների, այդ թվում և Հայաստանի ներկայացուցիչները, ներկայացրին իրենց երկրներում թմրամիջոցների անօրինական շրջանառության իրավիճակը, արդի խնդիրներն ու մարտահրավերները:
Խմբի աշխատանքների ավարտին ընտրվեց հաջորդ կոնֆերանսին Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների աշխատանքային խմբի նոր ղեկավար, ի դեմս Հնդկաստանի ներկայացուցչի: