ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները թմրամիջոցների իրացման դեպք են բացահայտել

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ երկու եղբայր պահում և օգտագործում են թմրամիջոց։
Ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ ավագ օպերլիազոր Գարիկ Մակարյանի խոսքով՝ իրավապահները իրացնելով ստացված տեղեկությունը, ճշտեցին եղբայրների ինքնությունն ու գտնվելու վայրը. «Նույն օրը նրանց, իրենց մեքենայով հանդերձ, Մոլդովական և Բագրևանդի փողոցների խաչմերուկից կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանություն»։
33-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեցին հոգեներգործուն դեղահաբի կտոր և արնանման հետքերով, օգտագործված ներարկիչ։ 30-ամյա տղամարդու մոտ ևս հայտնաբերվեց հոգեներգործուն կես դեղահաբ։
Եղբայրները հայտարարեցին, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պահել են օգտագործելու համար։
«Շարունակեցինք օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Կասկածներ ունեինք, որ մեկ այլ անձ, նույնպես այդ հատվածում, պարբերաբար գնում է թմրամիջոց։ Փետրվարի 14-ին Մոլդովական փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցինք 52-ամյա մի տղամարդու»։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեներգործուն կես դեղահաբ ու կանեփի սերմեր։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է և իր օգտագործման համար է։
Ոստիկանները ձեռնարկեցին միջոցառումներ՝ պարզելու, թե բերման ենթարկված տղամարդիկ ումից են ձեռք բերել թմրամիջոցը։ Պարզվեց, որ նրանք թմրամիջոցները գնել են Բագրևանդ փողոցում։ Ճշտվեց նաև թմրանյութն իրացնողի ինքնությունը. նույն փողոցի 47-ամյա բնակիչ էր։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ և փետրվարի 17-ին խուզարկություն կատարվեց 47-ամյա տղամարդու տանը։
Հայտնաբերվեցին տարբեր տեսակի հոգեներգործուն 20-ից ավելի դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված։
Տան բակից հայտնաբերվեցին սպիտակ զանգվածով ներարկիչ, շագանակագույն զանգված և տարբեր գրառումներով հոգեներգործուն 59 դեղահաբ։
«Տանտիրոջ խոսքով՝ հայտնաբերվածը թմրամիջոցներ են։ Նրան, թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանություն»։
Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն թմրամիջոցի նմանվող զանգված։ 47-ամյա տղամարդը նշեց, որ հայտնաբերվածը հերոին է։
Երևանի 47-ամյա բնակիչը ներկայացվեց քննչական բաժին և ձերբակալվեց։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: