Ոստիկանների համագործակցված միջոցառումների արդյունքում գողությունը թարմ հետքերով բացահայտվեց
Փետվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ փետրվարի 3-ի ժամը 13-ից փետրվարի 5-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում կոտրել են Աբովյան փողոցի հասցեներից մեկի մոտ կայանված իր «Մերսեդեսի» դռան ապակին և սրահից գողացել լուսանկարահանող սարքեր և գործիքներ։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական և Մարաշի բաժինների ծառայողները, իրացնելով Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի գործընկերների օպերատիվ տվյալները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ գողացված լուսանկարահանող սարքերը հայտնաբերվել են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
