1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տերմինալների գողություններ Էջմիածնում․ հարուցվել են քրեական գործեր․ տեղի ոստիկանների բացահայտումը

15.12.2020 18:48 Գողություն

Հոկտեմբերի 6-ին, 11-ին ու 13-ին, ինչպես և նոյեմբերի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տերմինալների գողությունների վերաբերյալ ահազանգեր հնչեցին։ Հափշտակվել էին տարբեր ընկերությունների պատկանող ու տարբեր վայրերում տեղադրված վճարային տերմինալներ, որոնք Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին վնասված ու թալանված։ Դեպքերի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործեր հարուցվեցին։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից բաղկացած խմբերն ուժեղացրին գիշերային հսկողությունը։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ քրեական հետախույզներն իրականացրին նաև օպերատիվ միջոցառումներ։ Նրանք նախ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները կատարել են նույն անձինք, ապա պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Էջմիածնի բնակիչ, 33-ամյա և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ քրեական հետախույզներն իրականացրին նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում 35-ամյա տղամարդը դեկտեմբերի 11-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 14-ին, ներկայացան նախաքննական մարմնին։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: