Տավուշի քրեական ոստիկանները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 12-ին Հաղարծին բնակավայրում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք:
44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: