Տավուշի բաժնի ոստիկանները Վերին Ծաղկավանի բնակիչներից մեկի տանը ապօրինի հրացան են հայտնաբերել
Օգոստոսի 3-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Վերին Ծաղկավան գյուղի մի բնակիչ տանն ապօրինի զենք է պահում։ Նրանք 44-ամյա տղամարդու առանձնատան շքամուտքում հայտնաբերեցին ապօրինի պահվող «ԻԺ» հրացան ու փամփուշտներ։ Տանտիրոջ հայտնածով՝ հրացանը հանգուցյալ պապինն էր։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության: Դեպքի առթիվ Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: