ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

40-ամյա տղամարդը մահացել էր ներքին արնահոսության հետևանքով․ Տաշիրի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12.11.2019 18:46 Սպանություն

Հունիսի 4-ին հորեղբորորդու Տաշիր քաղաքում գտնվող տանը մահացել էր 40-ամյա մի տղամարդ, որն ապրում էր Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ մահը վրա էր հասել ներքին արնահոսության հետևանքով, իսկ ներքին արնահոսությունը՝ հարվածներ ստանալու։ Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 40-ամյա տղամարդը մահանալու նախորդ օրը հորեղբորորդու հետ Տաշիր քաղաքում խնջույքի էր մասնակցել։ Միջոցառումից հետո նրա և Ստեփանավանի բնակիչ, 36-ամյա մի տղամարդու միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Նախաքննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ հենց այդ միջադեպի ընթացքում էլ 36-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ խփել էր 40-ամյա տղամարդուն, ինչից հետո վերջինս հորեղբոր որդու հետ գնացել էր նրա տուն ու հաջորդ օրը մահացել։ Բացատրական աշխատանքի արդյունքում  նոյեմբերի 7-ին կասկածյալը ներկայացավ Ստեփանավանի քննչակամն բաժին ու ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոցը՝ կալանք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: