ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գողացված բանկային քարտերով կանխիկացվել էր մի քանի հարյուր հազար դրամ․ Տարոնի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.07.2019 16:57 Գողություն

Օրերս ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում մի կին հաղորդում տվեց, որ անծանոթ մեկը գողացել է իր դրամապանակը, որի մեջ փող ու բանկային քարտեր են եղել՝ գաղտնաբառերով։ Շուտով հնչեց ևս մեկ ահազանգ։ Այս դեպքում գրպանահատության թիրախ էր դարձել մի տղամարդ։ Այս դեպքում ևս գողացված բանկային քարտի հետ գաղտնաբառ կար։ Դեպքից որոշ ժամանակ անց տղամարդու բանկային քարտից կանխիկացվեց 100․000 դրամ։ Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-միջոցառումների արդյունքում հետքը գտան։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Գյումրիի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նրան հայտնաբերելու միջոցառումների ընթացքում Վանաձորում բնակվող մի կնոջ պայուսակից հափշտակվեց 330․000 դրամ։ Օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ այս գողությունը ևս կատարել է գյումրեցի տղամարդը։ Նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին։ Հենց բերման ենթարկվելու օրը ոստիկանությունում հնչեց ևս մեկ այազանգ․ մի տղամարդու գողացված բանկային քարտով կանխիկացվել էր 273․000 դրամ։ Գաղտնաբառը դարձյալ քարտի հետ էր եղել։ Բերման ենթարկվածը խոստովանեց նաև, որ ժամեր առաջ ինքն է գողությունը կատարել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ տղամարդը մենակ չի գործել։ Այս հանգամանքը ամբողջությամբ բացահայտելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ են իրականացվում։
Հարուցվել է քրեական գործք։ Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: