Տարոնի ոստիկանները հայտնաբերեցին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերեցին և Տարոնի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, այսպես կոչված՝ քրեական հեղինակություն 58-ամյա մի տղամարդու։ Վերջինս ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննություննը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
