ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է հետևյալը։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարն, իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մարտի 11-ին համայնքային սեփականություն հանդիսացող 15․405․000 դրամ կադաստրային արժեքով 13 հեկտար վարելահողը իբրև անջրդի հողատարածք անհամեմատ ցածր՝ 2․535․000 դրամով վաճառել է Երևանի մի բնակչի՝ համայնքին պատճառելով էական վնաս։
Բացի այդ, համայնքի ավագանու որոշմամբ սեփականատիրոջը թույլատրվել է հիշյալ հողատարածքում կատարել խոչընդոտների մաքրման աշխատանքներ, իսկ ջրատար խողովակների ի հայտ գալու դեպքում համայնքի կարիքների համար տրամադրել 200 մետր խողովակ։ Սեփականատերը համայնքի ղեկավարին է տրամադրել 50 հատ 4 մետր երկարությամբ ազբոխողավակներ, որոնք չեն մուտքագրվել համայնքի հաշվեկշիռ և տեղափոխվել են համաւյնքի ղեկավարի առանձնատան բակ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայքնի ղեկավարը հիշյալ խողովակների մի մասը վաճառել է, իսկ մյուս մասը զննությամբ հայտնաբերվել է։
Փաստի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: