1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թալինի ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել․ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայաստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի չեկած անձինք աշխատավարձ են ստացել։ Ապօրինությունների հետևանքով դուրս է գրվել մի քանի հարյուր հազար դրամ։
Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: