Ստեփանավանի համայնքային ոստիկանները ապօրինի զենք և թմրամիջոց են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում հունվարի 12-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանավան քաղաքի 64-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ 64-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 64-ամյա տղամարդու տանը և ավտոտնակում հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտ և մոտ 80 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
64-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
