1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտում են Ստեփանավանի ոստիկանները

03.06.2020 15:12 Գողություն
Բացահայտում են Ստեփանավանի ոստիկանները

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ստեփանավան քաղաքի երկու բնակիչ ապրիլ ամսվա կեսերին, տարբեր օրերի, հյուրընկալվելով ծանոթին՝ հյուրասենյակի պահարանից գողացել են հնաոճ արծաթյա գդալներ, պատառաքաղներ, դանակներ, որոնք նույն օրը, անհամեմատ ցածր գնով, վաճառել են համաքաղաքացիներից մեկին։
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Պատճառված վնասի չափը մոտ 1.000.000 դրամի է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 18-ամյա երիտասարդը ներկայացվել է Ստեփանավանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն ժամանակահատվածում տուժողի տնից արծաթյա հնաոճ բաժակ է գողացել Ստեփանավան քաղաքի 17-ամյա մեկ այլ բնակիչ, ինչը հետո վերադարձրել է տիրոջը։
Փաստով նյութեր են նախապատրաստվում:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: