1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպորտն ընդդեմ վնասակար սովորությունների․ ՆԳՆ ոստիկանության հերթական նախաձեռնությունը

Անչափահասների շրջանում հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական վարչությունը, «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության և Բազկամարտի ֆեդերացիայի հետ համատեղ հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի և Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպել էր առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառում։
Ներկա էին ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, Երևանի քաղաքապետարանի, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության և Բազկամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը հետևում էին նաև երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը։
ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանի խոսքով՝ «Միջոցառման հիմնական նպատակը անչափահասներին վնասակար սովորություններից զերծ պահելն է։ Մասնակիցները Եվրոպայի, աշխարհի առաջնությունների տիտղոսակիր անչափահասներ են, ովքեր մրցանակային տեղեր են զբաղեցրել, և այստեղ նպատակն է, որպեսզի անչափահասները շփվեն իրար հետ հավասարը հավասարի սկզբունքով։ Այն անչափահասները, որոնք հաջողության են հասել այս ոլորտում, որոնց համար արժեքային սկզբունքը սպորտն է, խոսեն իրենց հասակակիցների հետ, համակրանք ձևավորեն առողջ ապրելակերպի նկատմամբ և հակակրանք՝ վնասակար սովորությունների նկատմամբ։ Կարելի է ասել՝ սա վնասակար սովորությունների հակագովազդ է»։
Չեմպիոնների հետ ուժերը փորձել են նաև ոստիկանության ծառայողներ։
Մի քանի ժամ տևած հանրային միջոցառումը մեծ ոգևորություն էր առաջացրել, բազմաթիվ անչափահասների մոտ՝ միաժամանակ հետաքրքրություն առաջացնելով տվյալ մարզաձևի նկատմամբ։
Կարելի է ասել՝ սպորտային միջավայրը հակակշիռ էր թմրանյութերի, ծխախոտի, ալկոհոլի օգտագործման և այլ վնասակար սովորությունների դեմ։
ՆԳՆ ոստիկանության անչափահասների հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումների աշխատակիցները թմրամիջոցների, ալկոհոլային խմիչքների և ծխախոտների օգտագործման վնասակար հետևանքների վերաբերյալ անհատական իրազեկման աշխատանքներ են իրականացրել անչափահասների և պատանիների շրջանում։
Մրցման ավարտին հաղթողներին տրամադրվել են խրախուսագրեր։
Միջոցառման ընթացքում ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգի պահպանությունը, ինչպես նաև բժշկական ծառայության առկայությունը։