Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչը նույնպես զգոնության կոչ է: 
Նոյեմբերի 30-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Սպիտակ-Երևան ճանապարհին ստուգել են Լոռու մարզի Մարց գյուղի 30-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան` բեռնված 4 խմ փայտանյութով: 
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել գյուղի հարակից անտառից:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: 
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					