ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպից․ ոստիկանության բացահայտումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

07.10.2019 18:50 Սպանություն

Հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս մասին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ահազանգը հնչելուն պես ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները մեկնեցին և՛ բուժհաստատություն, և՛ այն բնակարան, որտեղից երիտասարդները տեղափոխվել էին հիվանդանոց։ Տան նկուղային հարկում հայտնաբերվեցին 30-ամյա երկու տղամարդու դի՝ դարձյալ հրազենային վնասվածքներով։ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես ծանր հացագործության փաստով քրեական գործ հարուցվեց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նաև տարբեր տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, ներարկիչներ, «Մակարով» ատրճանակ, իսկ տան այգում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Այս ընթացքում Տարոնի բաժնի քրեական հետախույզներն արդեն բաժին բերման էին ենթարկել Վանաձորի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու։ Օպերատիվ խումբը դեպքի վայր էր հասել ահազանգից ընդամենը 3-4 րոպե անց և տեղում որոշակի պարզել էր կատարվածի հանգամանքները՝ որպես կասկածյալ բերման ենթարկելով հիշյալ տղամարդուն։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին հոկտեմբերի 4-ի գիշերը վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքների վերաբերյալ, որոնց հիման վրա ձերբակալված տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Հոկտեմբերի 7-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվեց և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: