1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեքենան հանցագործության գործիք․ Գավառի ոստիկանները պարզել են սպանության հանգամանքները

11.03.2020 16:06 Սպանություն

Մարտի 10-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Գավառի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ ստացվեց, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. մի տղամարդ մահացել է, կան վիրավորներ։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Առաջին հայացքից՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցածը երեք մեքենայի մասնակցությամբ վթար էր, բայց՝ միայն առաջին հայացքից։ Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մարզի իրավապահներն օպերատիվորեն պարզեցին եղելությունը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ «Մերսեդեսն» ու «Ժիգուլին» կայանված են եղել, իսկ մարդիկ՝ ճամփեզրին կանգնած։ «ՎԱԶ 21099-ի» վարորդը ընթանալիս  շեղել է մեքենայի ուղղությունն ու դիտավորյալ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնածներին ու բախվել կայանված մեքենաներին։ Վրաերթի ենթարկվածներից 23-ամյա երիտասարդը, որը Լճափ գյուղի բնակիչ էր, տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց էր տեղափոխվել նաև «ՎԱԶ- 21099»-ի» վարորդը՝ Գավառի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Մեքենայի մեջ եղել էր նաև նրա 23-ամյա եղբայրը։ Պարզվել է, որ առավոտյան կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել, իսկ այս դեպքում՝ մեքենան փոխադրամիջոցից վերածվել էր հանցագործության գործիքի։ Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Եղբայրները ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հնարավոր զարգացումները կանխելու նպատակով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: