ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են 14 տարի առաջ կատարված սպանությունը՝ հայտնաբերելով կնոջ ոսկորները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

29.10.2019 12:48 Սպանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություններ էին ստացել։ Խոսքը 14 տարի առաջ կատարված սպանության մասին էր։ Տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Մի քանի օր տևած, այսպես ասած՝ դասագրքային ճշգրտությամբ կատարված աշխատաքի արդյունքում տեղեկությունները հիմնավորվեցին, նաև նոր հանգամանքներ ի հայտ եկան։ Փաստական տվյալների համաձայն՝ 2005 թվականի սեպտեմբերին Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում սպանվել էր 1937 թվականին ծնված մի կին, որը ժամանակավոր բնակվում էր ազգականի տանը։ Դեպքի օրը կնոջ և 1972 թվականին ծնված ազգականի միջև վեճ էր ծագել։ Այդ ընթացքում տղամարդը խեղդելով սպանել էր ազգականուհուն։ Հանցագործությունը թաքցնելու նպատակով էլ դին նկուղում թաղել էր։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին Նոր Արեշի 11-րդ փողոցի այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը։
Օպերատիվ տեղեկությունները հաստատվեցին․ նկուղում հայտնաբերվեցին մարդու ոսկորներ ու հագուստի մնացորդներ։ Սպանվածի քույրը 2005 թվականին ոստիկանությունում հաղորդում էր տվել քրոջ անհետ կորելու վերաբերյալ՝ չիմանալով, որ նրան սպանել են։
47-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: