1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

25.06.2025 17:00 Սպանություն

Հունիսի 24-ին` ժամը 19.39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու։
ժամը 20.11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։
Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներ։
Համատեղ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 19-ին, Դարպաս գյուղի տներից մեկի բակում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ և նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքեր է հնչեցրել և հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ: 54-ամյա որդին վիճել է նաև երիտասարդի հետ, նրա հասցեին էլ հնչեցրել հայհոյանքներ։
Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդուն, որն էլ ձեռքին եղած դանակով հարձակվել է երիտասարդի վրա: Սակայն երիտասարդին հաջողվել է խլել դանակը և դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու` Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին,  ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։
Երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: