1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանել էր, այնուհետև այրել էր դիակը

24.08.2022 16:36 Սպանություն

Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Իջևանի բաժին Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Վազաշենի սկզբնամասում հայտնաբերվել է նույն գյուղի 23-ամյա բնակիչ Սևադա Ղազարյանի այրված դիակը:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված վայրում հայտնաբերել է երիտասարդի մոխրացած դիակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Իջևանի բաժնի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տվյալները և համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզեցին հանցագործությունը կատարողի ինքնությունը: Օգոստոսի 23-ին, ժամը 08.30-ին, Այգեհովիտ բնակավայրի 32-ամյա բնակիչը բերվեց ոստիկանության Իջևանի բաժին: Նա խոստովանել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 21.45-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ որսորդական դանակով հարվածներ է հասցրել և սպանել 23-ամյա երիտասարդին, այնուհետև սպանության հետքերը թաքցնելու նպատակով այրել է դիակը:
32-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: