ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Հյուրընկալվել էր ընկերոջն ու սպանել նրան․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

23.03.2020 14:22 Սպանություն

Մարտի 22-ին Էջմիածնի Շահումյան փողոցի բնակարաններից մեկը ահազանգով մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերեցին 53-ամյա տանտիրոջ դին։ Դեպքի վայր ժամանեցին նաև փորձաքրեագետներ, քննիչներ ու դատաբժիշկ։ Դիակի զննությամբ գլխին վնասվածքներ հայտնաբերվեցին։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սկսեցին  օպերատիվ միջոցառումներ իրականացնել։ Ժամեր տևած տարաբնույթ գործողությունների շնորհիվ իրավապահները տեղեկություններ ձեռք բերեցին, որ դիակի հայտնաբերումից ժամեր առաջ 53-ամյա տղամարդուն հյուրընկալվել էր Արտիմետ գյուղում բնակվող ընկերը։ Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր սկսվել, ինչի ընթացքում 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված առարկայով հարվածներ էր հասցրել տանտիրոջ գլխին, ապա` գնացել Արտիմետ։ Նույն օրը, ժամը 13. 30-ի սահմաններում, Արտիմետ գյուղում կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: