1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խոհանոցային դանակով սպանել էր հարևանին. ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացահայոտումը

27.09.2021 19:21 Սպանություն

Սեպտեմբերի 26-ին, կեսգիշերն անց, Սիսակյան փողոցի բնակչուհիներից մեկը 1-02 էր զանգել ու հայտնել, որ ամուսինն առավոտյան հարբած վիճել էր հարևանի հետ, տնից դուրս եկել և չէր վերադարձել:
Ահազանգը ստանալուց րոպեներ անց օպերատիվ խումբը նշված հասցեում էր: Քրեական հետախույզներն արագ պարզեցին` վեճը երբ և ում հետ էր եղել: Կատարվածի մասին ավելի մանրամասն փորձեցին ճշտել հարևանից, բայց նրա բնակարանի դուռը փակ էր:
Ներսից ձայն լսելով` ոստիկանները զանգեցին անհետացած տղամարդու բջջային հեռախոսին: Բնակարանից լսվեց զանգի ձայնը: Ավելի ուշ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ դուռը բացելով` իրավապահները բնակարանում հայտնաբերեցին անհետացած 56-ամյա տղամարդու դին՝ պարանոցի ծակած-կտրած-վերքով: Տանն էր նաև նրա հետ վեճի բռնված հարևանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 56-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով սպանել էր 55-ամյա հարևանը:
Կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
56-ամյա տղամարդը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Դանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: