ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

21-ամյա երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 51-ամյա կնոջը. Արտաշատի ոստիկանները բացահայտել են սպանությունը

14.06.2021 12:32 Սպանություն

Հունիսի 12-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից Արտաշատի Ղուկասյան փողոց շտապօգնության խումբ մեկնեց։ Փողոցի մի տնից հիվանդանոց տեղափոխվեց 51-ամյա կնոջ դի։ Այդ մասին ահազանգ հնչեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Բուժհաստատությունից հայտնեցին, որ կնոջ մարմնին կտրած-ծակած վերքեր կան։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Պարզվեց, որ 51-ամյա կնոջը սպանել են։ Հարուցվեց քրեական գործ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Արտաշատի ոստիկանները հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարվածի հանգամանքները հնարավորինս արագ պարզելու նպատակով համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հայտնի դարձավ, որ Արտաշատում բնակվող 21-ամյա մի երիտասարդ ժամը 15.00-ի սահմաններում մտել էր տուժողի տուն, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով կինը մահացել էր։ Կասկածվողի ինքնությունը ճշտելուց հետո նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Արտաշատի ոստիկանները շուտով պարզեցին, որ երիտասարդը Արտաշատի կամրջի մոտակայքում է։ Օպերատիվ խմբերը շտապեցին կամրջի մոտ, որտեղ էլ նրան հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։
21-ամյա երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի սրահում արնանման հետքերով դանակներ են հայտնաբերվել, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: