1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են ԱՄՆ քաղաքացու, որը հետախուզվում էր Երևանում կատարված սպանության մեղադրանքով

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 22.05-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի, 1967 թ. ծնված Ալեքս Կառա Թ.-ն, նույն ինքը՝ Անաստաս Կարապետի Թ.-ն, որը 2001 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով):
Խափանման միջոցը` կալանք:
Անաստաս Թ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ի ԼՐՈՒՄՆ
1992 թ. մայիսի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ անձինք Երևանի Մայակովսկու և Բուռնազյան փողոցների խաչմերուկում ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենայից ինքնաձիգից կրակահերթ էին արձակել, ինչի հետևանքով սպանվել էին Երևան քաղաքի բնակիչներ Սոս Ե.-ն և Հայկ Հ.-ն:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են Անաստաս Թ.-ն, Սմբատ Գ.-ն, Արմեն Կ.-ն և Էդիկ Մ.-ն:
Անաստաս Թ.-ի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին և խափանման միջոց է ընտրվել կալանքը:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: