1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրացանի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով վնասվածք էր պատճառել համագյուղացուն

13.01.2025 14:19 Սպանություն
Հրացանի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով վնասվածք էր պատճառել համագյուղացուն

Հունվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 14.10-ի սահմաններում շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Ազատամուտի բնակիչ 47-ամյա Էդիկ Ս.-ին: Ժամը 14․30-ի սահմաններում հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է: Նաև պարզվել է, որ կատարվածը դանակահարություն չէր. ախտորոշվել է «աջ ազդրի հրազենային մեծ վերք»: Մեկնել են Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի և Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները։ Համայնքային և քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մանրամասները։ Մահացածի 50-ամյա համագյուղացին խոստովանել է, որ կեսօրին ցանկացել է լիցքաթափել Էդիկ Ս.-ին պատկանող, ապօրինի պահվող որսորդական հրացանը, ինչի ժամանակ պատահաբար ձեռքը դիպել է ձգանին, և գնդակը դիպել է նրա աջ ոտքին։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: