1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Slaq.am» լրատվական կայքի հրապարակման հիման վրա նշանակված ծառայողական քննության արդյունքները

«Slaq.am» լրատվական կայքի հրապարակման հիման վրա նշանակված ծառայողական քննության արդյունքները

Նոյեմբերի 30-ին «Slaq.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկանների շարքում կա նաև քաղաքացիական հագուստով անձ» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ քաղաքացիական հագուստով անձը հրահանգներ է տալիս ոստիկանության ծառայողներին։
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտանը եղել է քաղաքացիական հագուստով և ներգրավված չլինելով ծառայությանը՝ նույն գումարտակի ծառայողներին ցուցաբերել է աջակցություն։
Ոստիկանության կապիտանի գործողություններում կարգապահական բնույթի խախտման հանգամանքներ ի հայտ չեն եկել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։