1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ

Դեկտեմբերի 27-ին մեր հայրենակիցները ավանդույթի համաձայն Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է օտարեկրյա պետությունում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ հանդիսանալով նախկին ՀԽՍՀ քաղաքացի՝ ներկայումս բնակվում է ՌԴ-ում: Անձնագրային և վիզաների վարչությունից դիվանագիտական ճանապարհով ստացել է տեղեկանք, համաձայն որի՝ հանդիսանում է Հայաստանի քաղաքացի, եթե մինչև 1995 թվականի նոյեմբերի 28-ը (այսինքն «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը) ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն: Ներկայումս ցանկանում է վերադառնալ Հայաստան, որպեսզի տեղում ստանա ՀՀ քաղաքացու անձնագիր, սակայն վերադարձի վկայական ստանալու համար իրենից պահանջում են տեղեկանք՝ այլ պետության քաղաքացիության բացակայության մասին: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե իրավաչա ՞փ է նման պահանջը:
Պարզաբանվել է ՀՀ օրենսդրության պահանջը: Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» թիվ 297-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ կետի՝ վերադարձի վկայական ստանալիս նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև դիմումն ընդունող հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի համապատասխան պետության քաղաքացիությունը ժխտող տեղեկանք:
Զանգահարել է ՌԴ-ում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ իրենց երրորդ երեխան ծնվել է այնտեղ: Ցանկանում էր տեղեկանալ, թե կարո՞ղ են արդյոք երեխայի համար ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր և օտարերկյա պետությունում ծնվելու հանգամանքը խոչընդոտ չի՞ հանդիսանում: Հավելյալ տեղեկացրել է, որ ինքը և կինը հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիներից ծնված երեխան, անկախ այն հանգամանքից որտեղ է ծնվել, օրենքի ուժով ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Հետևաբար, կարող են դիմել օտարերկյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայություն երեխային ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար: