1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 27-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին, ով այս անգամ արդեն քաղաքացիներին պատասխանում էր անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնում:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի կողմ հանդիսացող քաղաքացիների օրինական բնակության համար սահմանվա՞ծ է արդյոք որևէ արտոնություն: Նրան պարզաբանվել է, որ անդամ պետության քաղաքացին մյուս պետությունում գտնվելու դեպքում օրինական բնակվելու համար այլևս աշխատանքային թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չունի: Աշխատանքային պայմանագրի առկայությունը բավարար է պայմանագրում նշված ժամկետով նշված պետությունում բնակվելու համար և անհրաժեշտ է դիմել նշված պետության իրավասու մարմնին՝ բնակվելու թույտվությունը օրինականացնելու նպատակով:
Ռուսաստանի Դաշնությունից զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ ցանկանում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որից հետո, եթե հնարավոր է, ծառայության անցնել ՀՀ ոստիկանությունում : Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի օրենսդրությամբ երկքաղաքացին կարող է ոստիկանությունում զբաղեցնել ցանկացած պաշտոն, բացառությամբ՝ բարձրագույն խմբի: Ինչ վերաբերում է ոստիկանությունում ծառայության անցնելու կարգին, պարզաբանվել է, որ անհրաժեշտ տեղեկատվությանը կարող է ծանոթանալ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի «Ինչպես դառնալ ոստիկան» բաժնում:
Զանգահարել է ՌԴ-ում գտնվող օտարերկյա պետության քաղաքացին և տեղեկացրել, որ նախկինում իրեն այլ պետության կողմից տրված անձնագիրն անվավեր են ճանաչել՝ սխալ տրված լինելու հիմքով: Հայաստանի քաղաքացու անձնագիր երբևէ չի ունեցել, սակայն հանդիսացել է նախկին ՀԽՍՀ քաղաքացի: Ներկայումս որևէ երկրի քաղաքացիություն չունի, ցանկանում է վերադառնալ Հայաստան, սակայն տեղյակ չէ, թե ինչ կարգով է այն հնարավոր իրականացնել: Քաղաքացուն պարզաբանվել է, որ կարող է դիմել ՀՀ հյուպատոսական ծառայություն՝ վերադարձի վկայական ստանալու համար, իսկ հետո Հայաստանում անձնագրային ծառայություն դիմելու դեպքում կկազմակերպվի նրա անձնագրավորման գործընթացը՝ որպես նախկին ՀԽՍՀ քաղաքացի Հայաստանի քաղաքացի ճանաչվելու հիմքով:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: