1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 24-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ցանկանում է փոխել ազգանունը, սակայն տեղյակ չէ, թե գործընթացը որ մարմնից պետք է սկսի: Նրան պարզաբանվել է, որ տվյալների փոփոխման հիմքով անձնագիրը փոխանակման ներկայացնելու համար նախ պետք է դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ անվանափոխության խնդրանքով: Դիմումը բավարարվելուց հետո անհրաժեշտ է անվանափոխությունը հավաստող փաստաթղթերը ներկայացնել անձնագրային ծառայություն՝ անհատական տվյալների փոփոխության հիմքով նոր անձնագիր ստանալու համար:
Հայաստանից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ հայտնել է, որ հաշվառված է Երևանում, սակայն ցանկանում է քվեարկությանը մասնակցել իր հաշվառման վայրից դուրս, քանի որ քվեարկության օրը գտնվելու է այնտեղ: Նրան պարզաբանվել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում կարող են ընդգրկվել այլ համայնքի հաշվառում ունեցողները: Հաշվի առնելով այն, որ ՀՀ Սահմանադրության համաձայն Երևանը մեկ համայնք է, ուստի Երևան քաղաքում հաշվառված անձինք չեն կարող ընդգրկվել ըստ գտնվելու վայրի քվեարկությանը մասնակցող անձանց լրացուցիչ ցուցակներում:
Դարձյալ Հայաստանից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ հաշվառված է Մեղրի քաղաքում, սակայն ուսման նպատակով գտնվում է Երևանում: Ճանապարհի հեռավորության պատճառով չի կարող Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու համար գնալ Մեղրի, սակայն տեղեկացել է, որ գոյություն ունի քվեարկությանը մասնակցելու այլ ընթացակարգ, որի մանրամասներին չի տիրապետում: Նրան պարզաբանվել է, որ եթե Հայաստանի քաղաքացին քվեարկության օրը չի կարող գտնվել իր համայնքում, որտեղ հաշվառված է, ապա նա կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ:
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2015 թվականի նոյեմբերի 29-ն է:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: