1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հունիսի 23-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, թե 16 տարին լրացած քաղաքացին կարո՞ղ է անձնագիր ստանալու համար անձամբ դիմում ներկայացնելու փոխարեն՝ դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Նրան պարզաբանվել է, որ անձնագիր ստանալու համար դիմումատուն դիմումը անձամբ ներկայացնում է կամ հյուպատոսական ծառայություն կամ Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային ծառայություն:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը նախկին ԽՍՀՄ այլ հանրապետության քաղաքացի է, այլ երկրի քաղաքացիություն չի ստացել և իր հին անձնագրով մինչ այժմ բնակվում է Հայաստանում: Ցանկանում էր տեղեկանալ, թե օրենքում որևէ փոփոխություն կատարվե՞լ է, թե՝ ոչ, և ինքը կարո՞ղ է դիմել Հայաստանի քաղաքացի ճանաչվելու համար, քանի որ դիմելու համար ժամկետը սահմանված էր մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Նրան պարզաբանվել է, որ 2015 թվականի մայիսի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 13-ին: Այդ փոփոխության համաձայն՝ Հայաստանում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների կողմից Հայաստանի քաղաքացի ճանաչվելու դիմում ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հունիսի 30-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: