1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 15-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ էլեկտրոնային ստորագրություն ստանալու նպատակով դիմել է համապատասխան մարմին, որտեղ պահանջել են նաև նույնականացման քարտի հետ տրված հատուկ ծածկագիրը: Ինքը կորցրել է ծածկագիրը և ցանկանում է ստանալ բազայում պահպանվածը: Քաղաքացուն տեղեկացվել է, որ ծածկագիրը եզակի է, տրվում է միայն նույնականացման քարտ ստացող անձին և հասանելի չէ անգամ անձնագրային ծառայությանը: Ուստի անհրաժեշտ է նոր նույնականացման քարտ ստանալուց հետո առավել ուշադիր լինել և խնամքով պահպանել ծածկագիրը:
Մոսկվայից զանգահարած Հայաստանի քաղաքացին տեղեկացրել է, որ ցանկանում է կարճ ժամանակով այցելել Հայաստան և միաժամանակ փոխանակել երկու երեխաների անձնագրերը: Նրան հետաքրքրում է, թե արդյոք հարկավո՞ր է ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են եղել առաջին անգամ անձնագիր ստանալու համար: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանում գտնվելու դեպքում անձնագրային ծառայություն դիմելիս երեխայի անձնագրի փոխանակման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն փոխանակվող անձնագիրը, երկու գունավոր լուսանկար և դիմող ծնողի անձը հավաստող փաստաթուղթը:
Թուրքիայից զանգահարած Հայաստանի քաղաքացին տեղեկացրել է, որ 14 տարեկանում ծնողի հետ մեկնել է Թուրքիա, այժմ լրացել է 18 տարին և ցանկանում է վերադառնալ Հայաստան՝ զինված ուժերում ծառայելու համար: Սակայն, քանի որ Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, ապա վերադարձի վկայական ստանալու խնդիրն իր համար պարզ չէ: Քաղաքացուն պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Դիմելու կարգի, պահանջվող փաստաթղթերի մասով մանրամասն պարազաբանում տալու համար քաղաքացուց վերցվել է հեռախոսահամարը և փոխանցվել արտաքին գործերի նախարարության աշխատակցին:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 22-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: