1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 12-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Ավստրալիայից զանգահարած Հայաստանի քաղաքացին հայտնել է, որ ամռանը որոշել են ընտանիքով այցելել հայրենիք, բայց երեխայի անձնագրի ժամկետը լրացել է, իսկ Հայաստանն Ավստրալիայում չունի դիվանագիտական ծառայություն : Ցանկանում է տեղեկանալ, թե խնդրի լուծման ինչ եղանակներ կան: Քաղաքացուն պարզաբանվել է, որ անձնագրի փոխանակման համար անհրաժեշտ է դիմել մոտակա երկրի դիվանագիտական ծառայություն, իսկ եթե ծնողներից մեկը գտնվեր Հայաստանում, ապա կարող էր դիմել երեխայի անձնագիրը ստանալու համար: Մյուս տարբերակը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից լիազորված անձի միջոցով երեխայի համար վերադարձի վկայական ստանալն է: Ոստիկանության պատասխանատուն կապ է հաստատել արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետի հետ և մասնագետների կոնտակտային տվյալները փոխանցել քաղաքացուն:
Օտարերկյա պետությունից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ ցանկանում է իր անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարել, սակայն բնակվում է դիվանագիտական ծառայությունից բավականին հեռու: Ցանկանում է տեղեկանալ, թե հնարավո՞ր է այդ գործընթացը կազմակերպել լիազորված անձի միջոցով Հայաստանում: Քաղաքացուն տեղեկացվել է, որ նշված գործողության համար նա կարող է դիմել լիազորված անձի միջոցով՝ ներկայացնելով լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: