1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերի 1-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած մեր հայրենակիցը հայտնել է, որ ցանկանում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ: Նրան հետաքրքրում էր, թե պարտադի՞ր է, որ հրաժարվի օտարերկյա պետության քաղաքացիությունից, և բացի այդ, դիմումը ներկայացնելու համար անհրաժե՞շտ է, որ գտնվի Հայաստանում: Նրան պարզաբանվել է, որ մեկից ավելի պետությունների քաղաքացիություն ունենալը խոչընդոտ չէ, որպեսզի անձը դիմի Հայաստանի քաղաքացիություն ստանալու, և հաշվի առնելով ազգությամբ հայ լինելը՝ նրա նկատմամբ գործում է պարզեցված կարգը և վերջին 3 տարին Հայաստանում օրինական կարգով բնակվելու պահանջը պարտադիր չէ: Տվյալ դեպքում դիմումը կարող է ներկայացվել օտարերկյա պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն:
Հայաստանից զանգահարած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու որոշ առանձնահատկությունների: Մասնավորապես, երբ անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է վերջնական ցուցակները հրապարակվելուց հետո և նրա տվյալները առկա չեն լինի ցուցակներում, ի՞նչ կարգով կարող է մասնակցել քվեարկությանը: Նրան պարզաբանվել է Հայաստանի ընտրական օրենսգրքի պահանջները և նշված դեպքում քաղաքացին կարող է դիմել անձնագրային ծառայություն: Վերջինիս կտրամադրվի ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանք: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: