1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սիսիանի մի պահեստարանից գողացել են 20 միլիոն դրամի իրեր․ տեղի ոստիկանների բացահայտումը

10.03.2020 17:13 Գողություն

Մարտի 5-ին ոստիկանության Սիսիանի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրենի հաղորդման համաձայն՝ մտել են Սիսիանի Լալայան փողոցի պահեստարաններից մեկն ու գողացել պղնձյա և բրոնզե իրեր, այդ թվում՝ հնագիտական նշանակության։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 20 միլիոն դրամի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության Սիսիանի բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցված միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց։ Ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ պահեստարանից գողություն էր արել Իշխանասար գյուղի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվեց,  բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին գողացած իրերի մի մասը, որոնք արդեն վաճառվել էին։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: