Գլաձորի բնակիչը որսորդական հրացաններ է հանձնել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին

Հունիսի 11-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում:
Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 48-ամյա բնակիչը Սիսիանի բաժնի ծառայողներին է ներկայացրել 16 մմ տրամարափի «ՏՕԶ» տեսակի երկփողանի երկու հրացան:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: