31-ամյա երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել

Երևան քաղաքի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 6-ին Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են ներկայացրել Երևանի բնակիչ 31-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող մոտ 6 գրամ զանգված։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: