Այգավանցի երիտասարդի մեքենայի սրահում հայտնաբերվել է 6 փաթեթ շոկո

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ձերբակալել և իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի։
Մեքենան էլ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ այգավանցի երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են շոկո տեսակի թմրանյութի 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 գրամ քաշով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: