Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զինամթերք
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Հովունի գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զինամթերք:
Նոյեմբերի 13-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, սվին-դանակ ևինքնաձիգի 19 փամփուշտ։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
