Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումով

Հուլիսի 25-ին մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղի ամառային դպրոցի աշակերտներին։
Պարեկներն աշակերտներին ներկայացրել են ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մանարամսնել՝ հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելուն ուղղված միջոցառումները։ Բացի այդ, խոսվել է ծառայության անցնելու հնարավորությունների, ընդունելության կարգի ու պայմանների, ինչպես նաև կարիերային աճի ու զարգացման հեռանկարների մասին։
Ակտիվ երկխոսության շրջանակում աշակերտները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ պատկերացում կազմելով ծառայության դերի և նշանակության մասին։
Նման հանդիպումները նպատակ ունեն խթանելու երիտասարդների իրազեկվածությունը՝ իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ և աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշմանը։