66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: