ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

«Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով եղբոր հիմնադրած «Շենգավիթ» բարեգործական հիմնադրմանի հետ, 2012-2017 թվականների ընթացքում հիմնադրամին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական գրություններ է ուղարկել Շենգավիթում գործունեություն ծավալող իրավաբական ու ֆիզիկական անձանց, ինչի արդյունքում հավաքագրվել է 25․000․000 դրամ՝ խախտվելով պետության ու կազմակերպությունների օրինական շահերը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վարչական շրջանի ղեկավարի գիտությամբ, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով աշխատակազմի որոշ պաշտոնատար անձանց կողմից հիմնադրամի դրամարկղից կանխիկ գումարներ ստանալու համար կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, հիմնադրամի դրամարկղից ելքագրել ու յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված գումարները, քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ընդհանուր 3․318․000 դրամ։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: