1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Չարբախում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը

Մայիսի 12-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Շենգավիթի բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Շիրակի փողոցի բնակիչներից մեկն ահազանգել էր 1-02 և հայտնել, որ տարածքում ծեծկռտուք է, հնչում են կրակոցներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից, Շենգավիթի բաժնից ու Չարբախի բաժանմունքից դեպքի վայր մեկնեցին օպերատիվ խմբեր: Համատեղ միջոցառումներով քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները գտան դեպքի վայրը։ Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի 5-րդ շենքի բակում հայտնաբերվեցին արնանման հետքեր, կոտրված ակնոց ու 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։ Տեղում իրականացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ոստիկաններն արագ պարզեցին միջադեպի մասնակիցների շրջանակը։ Շուտով հայտնի դարձավ ոչ միայն նրանց, այլև կրակողի ինքնությունը։ Շիրակի փողոցի 30-ամյա բնակիչը դեպքից երկու ժամ անց հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: