1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության շախմատի առաջնություն՝ «Դինամո» մարզահամալիրում

24.02.2020 10:09 Միջոցառումներ

Համաձայն ոստիկանության մարզական միջոցառումների 2020 թվականի օրացուցային պլանի` փետրվարի 19-ից 21-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության արագ շախմատի առաջնություն:
Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության, Երևանի շախմատի ֆեդերացիայի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության 17 ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական թիմերը:
Եզրափակիչ մրցաշարն է` հաղթողի կոչումը նվաճելու համար սեղանների մոտ անզիջում պայքար:
Առաջնության ավարտից հետո, մինչ արդյունքները հայտարարելը, հաղթողներին շնորհավորանքի խոսք հղեցին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Վարդան Մովսիսյանը նորանոր հաջողություններ մաղթեց մասնակիցներին: Մխիթար Հայրապետյանն էլ իր ելույթում, շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը մրցաշարը նախաձեռնելու համար, ընդգծեց, որ նման միջոցառումները նպաստում են շախմատի մասսայականությանը, ապա ամփոփվեցին արդյունքները:
Թիմային հաշվարկում հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հավաքական թիմը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին կրթահամալիրի և ոստիկանության զորքերի հավաքականները:
Անհատական պայքարում 3-րդ տեղը զբաղեցրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից՝ Արմենակ Գևորգյանը, 2-րդ տեղում՝ ոստիկանության զորքերից՝ Գրիգոր Մանուկյանը, իսկ 1-ին տեղը զբաղեցրեց, դարձյալ ոստիկանության զորքերից, Արմեն Հարությունյանը:
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան դիպլոմների, ստացան ժամացույցներ ու դրամական պարգևներ:
Պարգևատրումը կատարեցին Վարդան Մովսիսյանը և Մխիթար Հայրապետյանը:
Միջոցառման ավարտին ոստիկանության պետի տեղակալը, ևս մեկ անգամ շնորհավորելով հաղթողներին, մաղթեց բարի և անփորձանք ծառայություն: