ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Չհրկիզվող պահարանից հափշտակել էր փող ու ոսկեղեն․ ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

05.05.2020 16:43 Գողություն

Ապրիլի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Թիրախը Դանիել Վարուժանի փողոցի առանձնատներից մեկն էր։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ ներս են մտել, բացել տան դռներից մեկը և գտել տանտիրոջ չհրկիզվող պահարանը, որը պատի մեջ էր։ Տուն մտած անձը փորձել էր սխտորճզմիչով բացել պահարանի դուռը, բայց չէր կարողացել, ուստի դուրս էր եկել տնից ու վերադարձել արդեն երկաթե գործիքով, ինչով էլ բացել էր պահարանի դուռը՝ հափշտակելով փող ու զարդեր։ Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիոն դրամից ավելի վնաս։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, ինչին հաջորդեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Հանցագործության բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Օրեր տևած համատեղ միջոցառումները ցանկալի արդյունք տվեցին։ Իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին բնակարան մտած անձի ինքնության վերաբերյալ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց նույն թաղամասում բնակվող 32-ամյա մի տղամարդ, որը մայիսի 1-ի գիշերը Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: